Adjara group hospitality ընկերությունը ներքին և միջազգային փոխադրումների համար օդային Aviator տաքսի է գործարկել. հաղորդում է Georgia Online-ը:
Նոր Beechcraft King Air® C90GTx օդանավը թռիչքներ կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Վրաստանի բոլոր օդանավակայաններ և կովկասյան տարածաշրջան, այդ թվում՝ Երևանի, Տրապիզոնի, Ստամբուլի, Բաքվի և այլ քաղաքների օդանավակայաններ: Հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել իր օդանավների պարկը:
Օդանավը նախատեսված է 5 ուղևորի համար և հագեցած է ժամանակակից սարքերով: Թռիչքի ընթացքում կապահովվեն ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը, ինչպես նաև բիզնես կարգի պահանջները: