տուն Լուրեր Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կարող են անցկացվել 2017 թ.-ի ամռանը

Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կարող են անցկացվել 2017 թ.-ի ամռանը

61
0

15203500_1815170

Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն հայտարարել է, որ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կարող են վրացական տարածքում անցկացվել 2017 թ.-ի ամռանը:

«Այո, այդպես ծրագրված է, սակայն ինչ-որ բան կարող է փոխվել: Դրանք կլինեն մասշտաբային, դրանցում գլխավորը կլինեն հակաահաբեկչական և անվտանգության հարցերը»,- ասել է վրացի պաշտոնյան՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Վրաստանում հաջորդ տարի ամռանը անցկացվելու են նման զորավարժություններ:

Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունների անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի Գաբալա քաղաքում, երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ: