Վրաստանի Հանրապետության փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:
2019 թվականի հունիսի 27-28-ը ՀՀ-ում կկայանան Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը և հայ-վրացական գործարար համաժողովը: