տուն Լուրեր Վրաստանի ՆԳ նախարարն ասել Է, թե երբ պաշտոնաթող կլինի

Վրաստանի ՆԳ նախարարն ասել Է, թե երբ պաշտոնաթող կլինի

151
0

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, որի պաշտոնաթողությունը գրեթե մեկ շաբաթ Թբիլիսում պահանջում են հազարավոր բողոքավորներ, ասել է, որ իր պաշտոնից կհեռանա, հենց որ իր անձը վնաս հասցնի կառավարող թիմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թբիլիսիում հանրահավաքների մասնակիցները Գախարիային մեղադրում են հունիսի լույս 21-ի գիշերն ակցիան դաժանորեն ցրելու մեջ, այն ժամանակ ՆԳՆ-ն ակցիայի մասնակիցների դեմ կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ: Ոստիկանությունը ցրելու գործողությունն սկսել է խորհրդարանի շենքի գրոհին դիմադրելուց երկու ժամ անց: Անկարգությունների հետեւանքով տուժել 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան:

«Ինձ համար պաշտոնաթողությունը խնդիր չԷ, ես կարող եմ հեռանալ վաղը, վաղը չէ մյուս օրը կամ մյուս օրը չԷ մյուս օրը: Ես այստեղ նստած չեմ պաշտոնաթողության կամ ոչ պաշտոնաթողության պատճառով: Ես այստեղ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ լուծել բոլոր կոնկրետ խնդիրները… Հենց որ ես՝ որպես այս (ՆԳՆ-ի ղեկավարի – խմբ.) դիրքում գործող մարդ, վնասաբեր գործոն դառնամ թիմի համար, մենք կլուծենք այդ հարցը»,- ասել Է Գախարիան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ինքը մնում այդ պաշտոնում, չնայած մարդկանց պահանջին, հաղորդել Է Sputnik-ը: