տուն Քաղաքական Միջազգային Վրաստանի նախագահի ճարմանդներն աճուրդում վաճառվել են 4 հազար դոլարով. գումարն ուղղվել է...

Վրաստանի նախագահի ճարմանդներն աճուրդում վաճառվել են 4 հազար դոլարով. գումարն ուղղվել է ջրհեղեղից տուժածներին

86
0

Zaponki-prezidenta-Gruzii-ushli

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու արծաթյա ճարմանդները Թբիլիսիում կայացած բարեգործական աճուրդի ժամանակ վաճառվել են 4 հազար դոլարով: Աճուրդից ստացված հասույթն ուղղվել է ջրհեղեղից տուժածծներին: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Ճարմանդների նախնական գինը կազմում էր 100 դոլար: Սակայն արդյունքում այն գնել է գործարար Նազի Ալասանիան 4 հազար դոլարով:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է Թբիլիսսի 19 բնակիչ, 100-ավոր մարդիկ տուժել են: