տուն Քաղաքական Միջազգային Վրաստանի նախագահը խորհրդարանի արտահերթ նիստ Է հրավիրել

Վրաստանի նախագահը խորհրդարանի արտահերթ նիստ Է հրավիրել

55
0

gruzia_vinՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդարանի արտահերթ նիստ Է հրավիրել, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ին:

«Վրաստանի Սահմանադրության 61-րդ հոդվածի երկրորդ կետին համապատասխան որոշում եմ 2015 թվականի հունիսի 16-ին ժամը 18:00-ին գումարել խորհրդարանի արտահերթ լիագումար նիստ»,- ասված Է Վրաստանի նախագահի կարգադրության մեջ:

Բարձրագույն օրենսդիր մարմնի նիստը կկայանա Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաք Քութայիսում:

Տարածված տեղեկատությանը համապատասխան՝ ժողովրդի ընտրյալները պետք Է հաստատեն նախագահի հրամանագիրը, որը թույլ Է տալիս երկրի զինված ուժերը ներգրավել Թբիլիսիում հեղեղման հետեւանքների վերացման համար: