Կիևում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կիրակի օրը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։ Մարգվելաշվիլին Կիև էր ժամանել՝ մասնակցելու Մայդանի մեկամյակին նվիրված արժանապատվության երթին։
Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև դրանց զարգացման հնարավորությունները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։