տուն Քաղաքական Միջազգային Վրաստանի նախագահը հրավեր է ստացել մասնակցելու Հայրենական պատերազմի տոնակատարություններին Մոսկվայում

Վրաստանի նախագահը հրավեր է ստացել մասնակցելու Հայրենական պատերազմի տոնակատարություններին Մոսկվայում

141
0

Margvelashvili-_2716132b

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրավիրվել է Մեծ հայրենական պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին, որոնք հաջորդ տարվա մայիսին կկայանան Մոսկվայում։ Այս մասին ասվում է Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Հրավերը ստացվել է 2014 թվականի հուլիսին։ Հրավերն ուղարկվել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, սակայն նրանում սխալ է եղել նախագահի հայրանվան հետ կապված։ Այդ պատճառով նամակը հետ է ուղարկվել սխալն ուղղելու համար։

Դրանից հետո Վրաստանի նախագահն ուղղված նամակը չի ստացել։