Թող բոլորը հասկանան, որ Վրաստանի անվտանգությունը պայմանավորված է արևմտյան գործընկերների հետ համագործակցությամբ, «Գռուզիա օնլայն» պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Երկիրը կառավարող քաղաքական թիմը մշտական օրգանիզմ չէ, այն թարմացվում է, և մենք այդ գործընթացում ենք: Թող բոլորը հասկանան, որ Վրաստանի անվտանգությունը պայմանավորված է արևմտյան գործընկերների հետ համագործակցությամբ»,- ասել է Վրաստանի վարչապետը` հակադարձելով եվրոատլանտյան քաղաքական կուրսի քննադատներին:
Հիշեցնենք, որ նախօրեին` մայիսի 11-ին Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ: