տուն Լուրեր Վրաստանը կախված է ադրբեջանական գազից

Վրաստանը կախված է ադրբեջանական գազից

88
0

14188565_325278374483860_7593172760668691520_o

«Ադրբեջանը կարևոր դեր է խաղում է Վրաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»: APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին «Էներգետիկ գագաթնաժողովը տարածաշրջանում» միջոցառման ժամանակ ասել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

«Այսօր մենք կախված ենք ադրբեջանական գազից: Ներկայում Վրաստանը բնական գազ է գնում միայն Ադրբեջանից: Ադրբեջանը որպես մեր ռազմավարական գործընկեր մեծ ներդրում է կատարում Վրաստանում: Խոշոր նախագծերը, որոնք մենք միասին ենք իրականացնում, մոտ ապագայում ավարտին կհասցվեն, և մենք Ադրբեջանից բնական գազ կգնենք լրացուցիչ ծավալներով»,- ասել է վրացի նախարարը: