տուն Լուրեր Վրաստանը կառավարության արդյունավետությամբ տարածաշրջանում առաջատարն է. Իվանիշվիլի

Վրաստանը կառավարության արդյունավետությամբ տարածաշրջանում առաջատարն է. Իվանիշվիլի

87
0

15498

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ամփոփել է վերջին երեք տարում Վրաստանի կառավարության աշխատանքի արդյունքները: Իվանիշվիլին կառավարության ամենակարևոր նվաճումներից մեկը համարել է այն, որ երկիրը պարտքային տնտեսությունից անցում է կատարել ներդրումային տնտեսության, հայտնում է «Նովոստի Գրն»:

Իվանիշվիլիի խոսքով` Վրաստանի նոր կառավարության առաջնահերթությունն այնպիսի տնտեսական աճ ապահովելն է, որի արդյունքները հասանելի կլինեն բնակչության բոլոր շերտերի համար:

«Երեք տարում գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը հասնում է ավելի քան 1 միլիարդ լարիի (434.8 միլիոն դոլար): Վերջին 3 տարում շինարարության ծավալը երկրի մասշտաբով աճել է 56 տոկոսով, զգալիորեն աճել է էներգետիկ ոլորտի նախագծերի թիվը, իսկ այդ ոլորտում ներդրումների ծավալը կազմել է 2.5 միլիարդ դոլար:

Չնայած մարտահրավերներին՝ Վրաստանը հարևանների համեմատ ունի տնտեսական աճի ամենաբարձր տեմպերը: 2013-2016 թվականներին օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 62 տոկոսով՝ համեմատած 2009-2012 թվականների ցուցանիշի հետ:

ԱՄՀ-ի հետազոտության համաձայն, որը հրապարակվեց ապրիլին, 2016 թվականին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016 թվականին առաջին անգամ կգերազանցի 10.000 դոլարը, ինչը 25 տոկոսով ավելի է 2012 թվականի  համեմատ:

Եթե պահպանվի աճի այդ տեմպը, ինչը լիովին իրատեսական է, ապա մինչև 2030 թվականը ՀՆԱ-ն կաճի գրեթե 4 անգամ: Վրաստանը կառավարության արդյունավետությամբ տարածաշրջանում այսօր առաջատարն է և մի շարք ցուցանիշներով գերազանցում է անգամ ԵՄ մի շարք երկրների՝ Իսպանիա, Լեհաստան, Իտալիա, Հունաստան, Լատվիա, Լիտվա և այլն»,- նշել է Իվանիշվիլին: