տուն Լուրեր Վրաստանը 6 հա վիճելի տարածք է փոխանցել Թուրքիային. ԶԼՄ

Վրաստանը 6 հա վիճելի տարածք է փոխանցել Թուրքիային. ԶԼՄ

94
0

1393292242

Թուրքիայի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել, ըստ որի Վրաստանը Թուրքիային է փոխանցում մոտ 6 հեկտար վիճելի սահմանամերձ տարածք, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական Sabah թերթին:

Այդ հողատարածքը գտնվում էր Թուրքիայի Արդահանի գավառում, որը 1970-ականներին անցել էր ԽՍՀՄ կազմում գտնվող Վրաստանին այն բանից հետո, երբ գետը, որով անցնում էր սահմանը, փոխեց հունը: Տեղի բնակիչների խնդրանքով Թուրքիայի իշխանությունները 2013 թ.-ին հրավիրել էին Վրաստանի պաշտոնյաներին՝ վիճելի տարածքին ծանոթանալու համար:

Բանակցությունների արդյունքում կողմերը որոշեցին, որ գետը պետք է իր նախկին հունը վերադարձնել և այդպիսով Թուրքիային փոխանցել մոտ 15 ֆուտբոլային դաշտին հավասար տարածքը: Ինչպես պնդում են տեղի բնակիչները, այդ հողակտորը շատ բերրի է, և նրանք մտադիր են այն օգտագործել գյուղատնտեսական նպատակով, երբ աշխատանքներ տարվեն գետի հունը փոխելու ուղղությամբ:

2015թ.-ի հոկտեմբերի 18-ին Թուրքիան և Վրաստանը բացեցին սահմանային նոր անցակետ, որը թուրքական կողմում կրում է Չըլդըր-Աքթաշ, իսկ վրացական կողմում` Կարծախ անվանումը: Աքթաշ (Կարծախ) անցակետը երրորդն է շուրջ 270 կմ Թուրքիայի և Վրաստանի միջպետական սահմանին: