տուն Լուրեր Վրաերթից մահացած ամուսիններն իրենց առաջնեկին էին սպասում (լուսանկարներ). news.am

Վրաերթից մահացած ամուսիններն իրենց առաջնեկին էին սպասում (լուսանկարներ). news.am

88
0

default

Գյումրիում հուլիսի 11-ին տեղի ունեցած ողբերգական վրաերթի հետեւանքով այսօր հիվանդանոցում մահացած 23-ամյա Արփինե Մանուկյանը շուտով մայր էր դառնալու: Շիրակի մարզի Կամո գյուղի գյուղապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ Արփինեն 5 ամիս առաջ էր ամուսնացել Գյումրիում, մասնագիտությամբ մանկավարժ էր, սակայն, աշխատում էր ԱԻՆ-ում:

Վրաերթի օրը տեղում մահացել էր նաեւ Արփինեի ամուսինը՝ 30-ամյա Նելսիկ Ղազարյանը: Ամուսինները վրաերթի օրը գնալիս են եղել Նելսիկ Ղազարյանի քրոջ տուն՝ հյուր, երբ պատահել է ողբերգական դեպքը: Արփինեն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Գյումրիի հիվանդանոց, սակայն, գիտակցության չգալով այսօր մահացել էր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում