Վրաստանի իշխանությունները չեն հետապնդի այն քաղաքացիներին, որոնք մեկնում են Ուկրաինա կռվելու ռուսամետ անջատողականների դեմ։ Այս մասին հաղորդում է Apsny.ge կայքը՝ հղում կատարելով Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Լևան Իզորիային։
Իզորիան ասել է, որ օտարերկրյա խմբավորումներում պատերազմող վրացիերին պատժելու օրինագիծ, այդուհանդերձ, ներկայացվելու է, սակայն դա չի վերաբերի Ուկրաինա մեկնածներին։