Աֆրիկյան պինգվինը, որն անհետացել էր Թբիլիսիի կենդանաբանական այգուց կործանիչ ջրհեղեղից հետո, հայտնաբերվել է Կարմիր կամրջի մոտ գետում (վրաց-ադրբեջանական սահման)։ Հայտնում է «Գռուզիա օնլայնը»։
Հունիսի 14-ին Թբիլիսիի ջրհեղեղից հետո Վրաստանի մայրաքաղաքի կենդանաբանական այգին ամբողջովին փլուզվել էր։ Շատուշատ վայրի կենդանիներ հայտնվել էին փողոցներում, մեծ մասն էլ սատկել։
«15 րոպե առաջ զանգեցին եւ ասացին, որ Կարմիր կամրջի մոտ պինգվին է լողում։ Խումբ է դուր եկել, որը պինգվինին կհասցնի Թբիլիսի»,- հայտնել են կենդանաբանական այգուց։
Աֆրիկյան պինգվինը վրացական կենդանաբանական այգուն նվիրել էր բրիտանական Տորկիի Living Coasts կենդանաբանական այգու ադմինիստրացիան։