տուն Լուրեր Ովքեր են օմբուդսմենի թեկնածուի դիմումներ ներկայացրել պետաիրավական հանձնաժողով. ՀՅԴ-ն դեռ չի որոշել

Ովքեր են օմբուդսմենի թեկնածուի դիմումներ ներկայացրել պետաիրավական հանձնաժողով. ՀՅԴ-ն դեռ չի որոշել

85
0

azgayin-joxov

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը օմբուդսմենի թեկնածուի դիմումներ կընդունի մինչև փետրվարի 9-ը, ժամը 18:00-ը, Araratnews.am-ին ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը ներկայացրել են Էդմոն Մարուքյանն ու «Օրինաց երկիր»-ը, Հանրապետականն առաջադրել է Արման Թաթոյանին, ձևաթուղթը վերցրել է Տիգրան Ուրիխանյանը, բայց դեռ չի վերադարձրել, իսկ մյուսները` դեռ չեն ներկայացրել»,- նշեց պարոն Սահակյանը:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել է, որ կառաջադրի իրենց կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը, ՀԱԿ-ը, ինչպես նշել էր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հնարավոր է չմասնակցի, իսկ ՀՅԴ-ն անցած ուրբաթ` խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասել էր` խմբակցությունը դեռ որոշում չունի:

Փորձեցինք ՀՅԴ խմբակցության քատուղար Աղվան Վարդանյանից պարզել` արդեն որոշում ունե՞ն, թե ոչ. «Այս պահին այդ հարցն ենք քննարկում խմբակցությունում: Շատ թեկնածուներ կան, սակայն դեռ որոշված չէ»: