«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարել էր, որ կուսակցության ցուցակն ինքն է գլխավորելու: Araratnews.am-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Գեւորգ Գորգիսյանին հարցրեց՝ ովքեր են ընտրացուցակի հաջորդ 4 համարները: «Շուտով կհրապարակենք՝ կիմանաք»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:
Տեղեկություն կա, որ կուսակցության 2-րդ համարն է լինելու Գեւորգ Գորգիսյանը, երրորդը՝ Մանե Թանդիլյանը, չորրորդը՝ Անի Սամսոնյանը: «Չեմ մեկնաբանում, բայց Մանե Թանդիլյանը քարոզարշավին մասնակցելու է»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:
Գեւորգ Գորգիսյանը նաև չասաց՝ արդյոք առաջադրվելո՞ւ է ռեյտինգային ընտրակարգով: Միայն հավելեց՝ կուսակցությունը ռեյտինգային լավ թեկնածուներ կառաջադրի:
Հիշեցնենք՝ Գեւորգ Գորգիսյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 2 ընտրատարածքում «Ելք» դաշինքի տարածքային ընտրական ցուցակով:
Սոնա Դավթյան