«Ստուգումները սովորաբար ընթանում են այն ծրագրով, որը սահմանվում է: Ստուգվող ընկերությունների տարեկան ցուցակը հրապարակված է, եւ յուրաքանչյուր ամսվա սահմանված ծրագրով իրականացվում է»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե հարկային ստուգումները խոշոր ընկերություններում արդյոք շարունակվո՞ւմ են:
ՊԵԿ փոխնախագահից հետաքրքրվեցինք, թե բացի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին» ընկերությունից, կա՞ն այլ ընկերություններ, ովքեր բանան են ներկրում: Նախ նկատենք, որ Վախթանգ Միրումյանը չհերքեց, որ Միհրան Պողոսյանն է բանան ներկրողը: Հիշեցնենք, որ Պողոսյան Միհրանը հերքում է իր կապը բանան ներկրող ընկերության հետ:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ 47 ընկերություն է ներկրում, սակայն որեւէ անուն չի կարող ասել, որովհետեւ չի հիշում:
Հաջորդ հարցին, թե ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են, ինչի՞ հաշվին է հարստանում Հարությունյանը, ի պատասխան Միրումյանը խորհուրդ տվեց այդ հարցերն ուղղել անձամբ Վարդան Հարությունյանին:
Փայլակ Ֆահրադյան