տուն Լուրեր Վովա Վարտանովըˋ հակառակորդի սահմանն անցած հայ զինվորի մասին

Վովա Վարտանովըˋ հակառակորդի սահմանն անցած հայ զինվորի մասին

91
0

սահման

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ողջ մնալու արվեստի ակումբ»-ի ղեկավար, ազատամարտիկ Վովա Վարտանովը անդրադարձավ նաև երեկ հակառակորդի սահմանն անցած հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի արարքին:

«Ինձ միշտ զարմացրել են այս անիմաստ գողական սկզբունքները: Ժողովրդի մեջ տիրում է այն կարծարատիպը, որ դավաճան չդառնալու համար պետք է չբողոքել և չդժգոհել դիմացինի վերաբերմունքից: Եթե Անդրանիկ Գրիգորյանին նեղացրել էին ընկերները, ինչն էր նրան խանգարում դիմում գրել: Ի վերջո ինչի համար է բանակում գործում ռազմական ոստիկանությունը: Փոխանակ նման քայլերի դիմելուˋ նա նախընտրել է ազգի դավաճան  դառնալ: Ես այդ գողականությունը չեմ հասկանում: Ժամանակն է դրանից ազատվելու, որովհետև այն միայն վնասում է մեզ»,-նշեց բանախոսը:

Վերջինս ընդգծեց, որ նման միջադեպերը հասարակության աչքին իջեցնում են բանակի դերը: Անդրադառնալով մարտի 19-20 սահմանին իրականացրած դիվերսիայինˋ բանախոսը նկատեց, որ դրա արդյունքում զոհված զինծառայողների հոգեհանգիստը շքեղ կազմակերպվեց, նրանք նաև պարգևատրվեցին, մինչդեռ այս ամենին զուգահեռ ոչինչ չասվեց գնդացիր Ժորա Գրիգորյանի մասին, ով կարողացել էր հետ մղել մի ամբողջ դիվերսիոն խմբի:

«Ինչո՞ւ է մեզ մոտ միշտ լավն այն մարդը, ով մահանում է: Մենք միայն հետմահու  հերոսներ չունենք: Ժորա Գրիգորյանը հերոս է, ում մասին գրեթե ոչինչ չհիշատակվեց: Ինձ համար աբսուրդ է, երբ երեխաներն ասում են, որ ուզում են նմանվել Գուրգեն Մարգարյանին: Իհարկե լավ է , որ նրանց հիշատակը վառ է, բայց եթե մենք ունենք ողջ հերոսներ, ինչու նրանց մասին էլ չենք բարձրաձայնում: Հենց նրանք պետք է օրինակ լինեն երեխաների համար»,-եզրափակեց բանախոսը:

 

Վարդուհի Ստեփանյան