տուն Լուրեր Ով է տեսել նոր Ընտրական օրենսգիրքը

Ով է տեսել նոր Ընտրական օրենսգիրքը

93
0

-1-728

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ 2 ամիս է՝ խոսվում է Ընտրական օրենսգրքի մասին, բայց դրա ծայրն էլ չի երևում: Նա հետաքրքրվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից, թե գոնե նա տեսե՞լ է նոր օրենքի նախագիծը:

Է.Շարմազանովը պատասխանեց, որ սահմանված ժամկետում՝ մինչև հունիս, նախագիծը կներկայացվի ԱԺ և բոլոր քաղաքական խմբակցություններն ու գործիչները կկարողանան առաջարկներ ներկայացնել: «Իսկ ես տեսել եմ, թե չեմ տեսել, կարծեմ, դա արդեն կարևոր չի, որովհետև ես շատ բան կարող եմ տեսնել, կարող եմ և չտեսնել»,- ասաց  ԱԺ փոխխոսնակը:

Նոր Ընտրական օրենսգրքից խոսեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նկատեց, որ իր` միջազգային հանրության հետ հանդիպումները հուշել են, որ Ընտրական օրենսգիրքն արդեն իսկ պատրաստ է և ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին. «Եթե այդպես է, ապա ստացվում է, որ առանց ընդդիմության հետ խորհրդակցելու կատարվել է կուլիսային աշխատանք: Անընդունելի է, որ որդեգրել եք նման գործելաոճ և խուսափում եք ընդդիմության հետ համաձայնեցված նախագիծ ներկայացնել: Տպավորություն է, որ դուք պատրաստվում եք նոր ընտրակեղծարարությունների»:  Վերջինիս խոսքին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Մի շտապեք ժամանակից շուտ պիտակներ կպցնել, քանի որ Ընտրական օրենսգիրքը մուտք չի գործել ԱԺ և մեծ ու փոքր օրակարգ մտնելու գործողությունների էտապը դեռ չի անցել: Հավատացնում եմ` անդրկուլիսային և բուլվարային աշխատանք չկա»: