«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում Արցախի տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող հայտարարություններն ուրվագծում են, որ, ըստ էության, առաջիկայում հնարավոր է նախագահի թեկնածուներից մեկի շուրջ լայն կոնսոլիդացիա տեղի ունենա:
Թե ով կլինի տվյալ թեկնածուն, դեռևս հստակեցված չէ, ուղղակի նշենք, որ «Փաստ» թերթի հավաստի տեղեկությունների համաձայն, համեմատաբար մեծ կուսակցությունները և ԱԺ-ում ներկայացված խմբակցություններն այդ հարցի շուրջ կոնսուլտացիաների նոր փուլ են սկսել:
Ավելի վաղ մի քանի ուժեր հայտարարել էին, որ հանդես են գալու սեփական թեկնածուով, սակայն ընտրություններից 10 ամիս առաջ այլ հուն մտան:
Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա նախագահական ընտրություններին տեղի ունենա լայն համախմբում՝ մեկ թեկնածուի շուրջ: Մեր արցախյան աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուի անունը պարզ կլինի միայն աշնան վերջին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: