«Իրավունք» թերթը գրում է.
«Մասիվում սպանված «օրենքով գող» Անդիկի սպանությունը տակնուվրա է արել հանցավոր աշխարհը: «Ամեն մեկն իր կանալով ուզում է օր առաջ հասկանալ՝ ով է կանգնած այդ զակազի հետևում և ինչի համար»,- ասաց մեր աղբյուրը:
Նրա խոսքով. «Ախր բացառված է, որ Անդիկի սպանությունը կենցաղային բնույթ կրի, ինքն էդ մարդը չէր, ինքը տրադիցիոն գող էր, սրա-նրա հետ փայ չէր մտնում: Չէր ընդունում գողերի ցոփ ու շվայտ կյանքը: Անդիկին ճանաչողները վստահ են, որ Հայաստանում ոչ ոք էդ բանը իրեն թույլ չէր տա, պրոստո ոչ մեկը դուխ չէր անի: Ասում են՝ իրավապահներն էլ են աշխատում այն վարկածի վրա, որ պատվիրատուն դրսից ա»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: