տուն Լուրեր Ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են

Ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են

60
0

vova

ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ոստիկանության մայոր Անդրանիկ Մելոյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետի օպերգծով տեղակալ:

Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցի Ոստիկանության լրատվության բաժնից:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խորեն Բարխոյանը ազատվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետի օպերգծով տեղակալ: