տուն Լուրեր Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի. Արարատ Զուրաբյան

Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի. Արարատ Զուրաբյան

157
0

Երեւան քաղաքը վաղը կունենա նոր քաղաքապետ. այսօր կարեւոր օր է երեւանցիների համար: Այս մասին այսօր Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկության մասնակցելուց հետո լրագրողներին ասաց«Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

«Ես կարծում եմ, որ այս ընտրություններն աննախադեպ են, որովհետեւ այ հենց հիմա ընտրական տեղամասի դիմաց չեք տեսնում նրանց, ում սովորաբար տեսնում էինք նախորդ ընտրություններին: Կարծում եմ, որ նորմալ ընտրություններ կընթանան»,-ասաց Արարատ Զուրաբյանը:

Նա անդրադարձավ նախօրեին ԲՀԿ Աջափնյակի շտաբում ընտրակաշառք բաժանելու ահազանգերին, եւ դրանից հետո ոստիկանության կողմից այդտեղ խուզարկություն անցկացնելուն՝ նշելով. «Ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի եւ ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա եւ դա չդարձնի ինչ-որ մի բան: Ես կարծում եմ՝ թյուրիմացություն էր, որովհետեւ ակնհայտ է եղել, որ բոլոր քաղաքական ուժերն էլ հստակ գիտակցել են, որ ընտրակաշառք եւ այլ երեւույթներ չեն լինելու, եւ ես կարծում եմ, որ բոլորն էլ առաջնորդվել են այդ սկզբունքով»: