տուն Լուրեր Ոստիկանությունը Կարեն Վարդանյանի անհետացման հետ կապված նորություն չունի

Ոստիկանությունը Կարեն Վարդանյանի անհետացման հետ կապված նորություն չունի

118
0

karen

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գլխավոր փորձագետ Կարեն Վարդանյանի անհետացման հետ կապված դեռ որևէ նորություն չկա, Araratnews.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ մարտի 17-ից Կարեն Վարդանյանն  անհետ կորել է: Միայն մի գրառում կա իր ֆեյսբուքյան էջում, ուր գրում է. «Էմիրատներում ինձ արդեն աշխատանք եմ գտել»:

Մալաթիայի բաժնում Կարենի անհետացման հետ կապված հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ըստ նրա՝ Կարենը խարդախության զոհ է: Իր ֆեսբուքյան էջում Իոաննիսյանը գրել է, որ իրենց ունեցած փաստերը համադրելով՝ «տխուր սցենարով պատկեր են ստանում»:

«Ինձ համար արդեն փաստ է, որ Կարենը հանցագործության զոհ է, բայց պարզ չէ, թե կոնկրետ ի՞նչ հանցագործության»,- գրում է Իոաննիսյանը: