Գորիսի ոստիկանությանը չի հաջողվում դատարան բերման ենթարկել հունիսի 2-ին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով վկա, Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընթացող դատական հերթական նիստին Տիգրան Խաչատրյանը կրկին չի մասնակցում, թեեւ նախորդ նիստին նիստին որոշում էր կայացվել նրան բերման ենթարկելու մասին:
Դատական նիստի սկզբում ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատավոր Նապոլեոն Օհանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ պատճառաբանելով, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններ ինքնաբացարկի նոր հիմքեր են տալիս:
Մանրամասները՝ news.am-ում: