Araratnews.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն մի ժամ է, ինչ Երևան-Գյումրի ավտոճանապարհին են գտնվում ոստիկանության մեծ թվով ծառայողներ, ու բացի դրանից ոստիկանության մեծ թվով ծառայողներ շրջում են նաև հենց Գյումրի քաղաքում:
Բանն այն է, որ նախնական տեղեկությունների համաձայն, հնարավոր է, որ այսօր Գյումրիում նորից բողոքի ակցիա տեղի ունենա՝ կապված ռուս պայմանագրային զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ին սպանելու դեպքի հետ:
Մանրամասները՝ մի փոքր ուշ:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: