Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Այս մասին Araratnews.am-ին փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտնել էր՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը, այդ մասին կան փաստեր: