տուն Լուրեր Ոստիկանները որոշել են ընթացք տալ անճշտությունների վերաբերյալ բոլոր ահազանգերին

Ոստիկանները որոշել են ընթացք տալ անճշտությունների վերաբերյալ բոլոր ահազանգերին

52
0

3210Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Քննարկվեցին Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման փուլի մի շարք հարցեր:

Հունան Պողոսյանը, մասնավորապես, խնդիր դրեց հետեւողական լինել հանրաքվեի օրը ծառայություն կատարելու պատրաստվող ոստիկանների կողմից «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթների լիարժեք իմացության հարցում, ստորաբաժանումներում պարապմունքներ, ապա եւ ստուգումներ անցկացնել ծառայողների տեսական եւ գործնական պատրաստականությունն անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար:

Ընդգծվեց, որ հանրաքվեի նախապատրաստման փուլում պետք է իրականացնել զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում, հետեւել կազմակերպությունների եւ քաղաքացիների հայտարարություններին, բողոքներին ու դիտողություններին, համապատասխան ծառայություններում դրանք դարձնել պարտադիր քննարկման առարկա եւ հանդես գալ պարզաբանումներով:

Հունան Պողոսյանը հանձնարարեց առավելագույն ուշադրություն դարձնել հրապարակված նախնական ընտրական ցուցակների ճշգրտմանը, ընթացք տալ անճշտությունների վերաբերյալ բոլոր ահազանգերին, շարունակել ցուցակների ճշտման ուղղությամբ աշխատանքները՝ արդյունքում լիարժեք ընտրացուցակներ ունենալու համար:

Ծառայությունների ղեկավարները օպերատիվ շտաբին ներկայացրին հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների արդյունքները:

Նիստում քննարկվեցին օրակարգային այլ հարցեր եւս, որոնց վերաբերյալ կայացվեցին որոշումներ եւ հաստատվեց դրանց իրականացման ժամանակացույց: