Քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում:
Armtimes.com-ը հաղորդում է, որ, իրենց տեղեկություններով, ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:
Ոստիկանությունից խոստացել են մանրամասներ հայտնել ավելի ուշ:
Հարցին, թե նրանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, ոստիկանությունից ասել են, որ մի քանիսի մոտ զենք հայտնաբերվել է, որի օրինականությունը ստուգվում է: