տուն Լուրեր Ոստիկանը նկատողություն է ստացելˋ ՍԴ-ի առջև ակտիվիստներին քաշքշելու համար

Ոստիկանը նկատողություն է ստացելˋ ՍԴ-ի առջև ակտիվիստներին քաշքշելու համար

99
0

5action

ՀՀ Սահմանադրական դատարանը օրեր առաջ քննել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նույն օրը դատարանի առջև կազմակերպվել էր բողոքի ակցիա, որի ընթացքում ոստիկանների և ցուցարարների միջև միջադեպ է տեղի ունեցել:

Միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Araratnews.am-ին հայտնեց, որ ծառայողական քննությունն ավարտվել է:

Երևան քաղաքի վարչության նշանակված ծառայողական քննության արդյունքներով` նույն վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արա Սարգսյանը ստացել է նկատողություն: