տուն Լուրեր Ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Եռաբլուրում կատարված սրբապղծությունը

Ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Եռաբլուրում կատարված սրբապղծությունը

154
0

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն Եռաբլուրում կատարվածը: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հաարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Ավելի վաղ, մեջբերելով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին,  հայտնել էինք, որ ՌՈ-ն զբաղվում է Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով:

Հիշեցնենք, որ ֆեսբուքյան օգտատեր Մերուժ Գասպարյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ անհայտ անձը կամ անձինք պղծել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների գերեզմանաքարերը:

Նկատենք, որ Եռաբլուրը համարվում է զինվորական տարածք և տարածքի հսկողությունը պետք է իրականացնեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները: