տուն Լուրեր Ոստիկանապետը ստուգատես-վարժանք է անցկացրել ոստիկանության զորքերում

Ոստիկանապետը ստուգատես-վարժանք է անցկացրել ոստիկանության զորքերում

87
0

vos

Մարտի 24-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես անցկացրեց ոստիկանության զորքերում:

Մասնակցում էր ոստիկանության հրամանատարությունը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գլխավորությամբ:

Ստուգատեսի ընթացքում դիտարկվեց ու գնահատվեց տեխնիկայի և սպառազինության վիճակը, հրահանգավորվեցին անձնակազմերը:

Այնուհետև զինտեխնիկայի ու ստորաբաժանումների մարտավարական և կրակային պատրաստականության աստիճանը ստուգվեց վարժանքի ընթացքում:

Ստուգատեսի մասնակիցները ցուցադրեցին բարձր մարտական, ֆիզիկական և հրաձգային պատրաստականություն:

Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց արդյունքներն ու տվեց կոնկրետ հանձնարարականներ: