Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը հայտնի բաղնիքի հարևանությամբ գտնվող Ոսկու շուկայից հայտնում է, որ շուկայի սեփականատեր Վաղարշը զայրացել է, քանի որ իրեն պատկանող շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների մի մասը բացակայում է. վերջիններս գնացել են Կառավարության շենք՝ բողոքի ակցիային մասնակցելու: Վաղարշի ցասումն այնքան մեծ է, որ նա այս պահին չի մտածում, թե ինչպես է վերականգնվելու նյութական կորուստը: Ի դեպ, տեղեկանալով, թե որքան զայրացած է Վաղարշ Աբրահամյանը, Կառավարության շենքի մոտ հանրահավաք անող ոսկերիչների մի մասը հետ է վերադառնում: Armlur.am-ի պատրաստած տեսանյութում երևում է,
թե ինչպես է Աբրահամյանը ջարդուփշուր անում սեղանները, սպառնում լուսամուտից դուրս շպրտել դրանք և այլն: Այս միջադեպի հետ կապված araratnews.am-ի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանությունից, որտեղից նրան փոխանցել են, որ իրենք տեղյակ չեն նման միջադեպի մասին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վաղարշ Աբրահամյանը դժգոհում էր իշխանությունների՝ իր հանդեպ տարվող գործելաոճից: