տուն Լուրեր Ոսկու գինն աճել է

Ոսկու գինն աճել է

143
0

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 476.19 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.51 դրամով և կազմել 533.38 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 7.30 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.39 դրամով և կազմել 581.22 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 361.64 դրամով և կազմել 22432.78 դրամ: Արծաթի գինն աճել է 4.46 դրամով և կազմել 252.38 դրամ: Պլատինի գինն աճել է 230.73 դրամով և կազմել 13105.24 դրամ: