Կարեն Չախալյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է.
Մենք միշտ բողոքում ենք, ամեն ինչից, էն ումից պետք է բողոքենք նա էլ է բողոքում: Մենք բողոքում ենք որ Անտառ են կտրում, անտառ կտրողն էլ բողոքում է, որ անտառ կտրել չեն թողնում:
Մենք բողոքում ենք որ Սևանա լիճն անտեսել ու անխնամք են թողել, թողնողներն էլ բողոքում են, որ անխնամք են թողել ու հիմա իրանց ունեցվածքը կքանդեն, որ լճի մակարդակը բարձրացնեն ու Սևանը փրկեն:
Բողոքներն ամենուր են: Ու հատկապես Երևան քաղաքում,
Բողոքում են, որ փողոցը նեղ է ու խցանումներ են, բողոքում են որ քաղաքը շոգել է, բողոքում են, որ մայթն աղտոտ է, աղբն ամենուր, աղբահանողն էլ չի հասցնում, …
Իսկ որտեղի՞ց հասցնի, կամ ինչպե՞ս: Եթե քաղաքը նախագծվել է թաղամաս առ թաղամաս, նախատեսվել ինչ-որ մի քանակի բնակչի համար, փողոցները համապատասխան թողունակությամբ, հաշվվել էր մայթերի լայնություն, խոտածածկ տարածք, ծառուղի և այլն… դա հաշվարկել ու նախագծել էին հզոր ճարտարապետները, իսկ շինարարները ստեղծել գեղեցիկ քաղաք: Այսօր մի ազատ թաղամաս չկա, որտեղ շինարարություն չլինի, ամենուր նորակառույցներ, ամենուր տներ, մեծ, ավելի մեծ, ամենամեծ… ավելի շատ բնակիչ… կառուցեցինք շատ նոր շենքեր, բակում հին շենքը բարեկարգելու փոխարեն, նոր շենքեր ոչ միայն իրար չսազող, այլ նաև հնի հետ ու ընդհանրապես Երևանի հետ կապ չունեցող, մեկը մյուսին խանգարող… շատացավ թաղամասերի բնակչությունը, կրկնապատկվեց ու եռապատկվեց, մայթերը փոքրացրինք, խանութներն առաջ եկանք Խոտածածկ տարածքները քանդվեցին, սրճարաններ աճեցին տեղը, ծառուղիները պակասեցին ռեստորանների աճման հաշվին: էն փողոցը, որ նախատեսված էր, ենթադրենք, օրական 20.000 մեքենա սպասարկելու համար ,հիմա փորձում է սպասարկել 70.000 մեքենա, էլ որտեղի՞ց փողոցը կամ տրանսպորտը կբավարարի, էդ թաղամասի աղբահանությունն էլ նախատեսում էր օրական սպասարկել 20.000 բնակչի, բայց արդեն 70.000-ին պետք է սպասարկել էդ չբավարարող փողոցներով: էն լայն ու խոտածածկ տարածքով, ծառուղիով, բնական քարից մայթերը պետք է ապահովեին քաղաքի զով մթնոլորտը, դեռ էն քիչ քանակի համար, մենք դա էլ վերացրինք, տեղը ասֆալտ արեցինք, շինություններ, խանութներ, սրահներ, մեքենաներ ու բնակիչներ քառակուսի մետրի վրա ավելացրինք, հիմա ումի՞ց ենք ինչ պահանջում…
Քաղաքը պետք էր ոչ թէ խտացնել, այլ մեծացնել, մեծացնել այնքան մինչև Աշտարակը կդառնար մի թաղամաս, Աբովյանը, Կամ Արտաշատը… էն միջանկյալ բնակավայրերն էլ կդառնային Երևան, կլինեյին ավելի բարեկարգ…
Քաղաքը պետք է ազատել շինարարությունից… Էլ բողոքելու ոչ տեղ կա, ոչ էլ կա մեկը, ում կարող ենք բողոքել,