Ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյի քրեական գործում նոր մանրամասներ են ի հայտ եկել: Քննիչները ներկայացրել են առաջին վարկածները, թե ինչպես է ոստիկանության գնդապետը գրեթե 9 մլրդ ռուբլի ձեռք բերել` գրում է Komersant-ը:
Առայժմ նման խոշոր գումար ձեռք բերելու երկու վարկած է շրջանառվում՝ ոստիկանի ընտանեկան բիզնեսը և մի ամբողջ հանցախմբի գործողություններ, որը զբաղվել է անօրինական կանխիկացմամբ և գումարները երկրից դուրս բերելով, և որը վերահսկել է գնդապետը:
Հիշեցնենք, որ ՌԴ Ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյին ձերբակալել են սեպտեմբերի 9-ին: Ձերբակալությանը հաջորդած խուզարկության արդյունքում գնդապետ Զախարչենկոյի բնակարանում հայտնաբերվել է խոշոր չափերի` կանխիկ 9 մլրդ ռուբլի գումար: