տուն Լուրեր Որտեղ են անցկացնելու Ամանորը հայ հայտնիները

Որտեղ են անցկացնելու Ամանորը հայ հայտնիները

171
0

gl

Ամանորին մնացել են հաշված օրեր և, բնականաբար, շատերն արդեն ունեն իրենց ծրագրերը տոնական օրերը հնարավորինս ուրախ ու հետաքրիր դիմավորելու և անցկացնելու համար: Araratnews.am-ը փորձեց պարզել, թե հայ հայտնիներից մի քանիսն ինչ ծրագրեն ունեն՝ տոնական օրերի հետ կապված և որտե՞ղ են պատրաստվում դիմավորել Ամանորը:

Դերասան Դավիթ Թադևոսյանի մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ լինելու է աշխատանքի, իսկ հունվարի 1-ին մեկնելու է Հայաստանից.

«Ընտանիքիս և մոտ ընկերներիս հետ Նոր տարին կնշենք այլ երկրում»,- ասաց դերասանն ու հրաժարվեց նշել՝ որ երկրի մասինն է խոսքը:

david

Երգչուհի Նարինե Դովլաթյանը պատմեց՝ եթե ինչ-որ տեղ չի երգում, ապա Ամանորը սովորաբար անցկացնում է ընտանիքի հետ.

«Տարբեր տեղերից Նոր տարվա գիշերը երգելու հրավերներ ունեմ, բայց դեռ չեմ որոշել ինչ-որ տեղ կերգե՞մ, թե՞ կմնամ տանը ՝ ընտանիքիս հետ»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ ամեն դեպքում ինքը Հայաստանում է անցկացնելու տոնական օրերը:

nar

 

Հեռուստահաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ևս Ամանորը կդիմավորի տանը՝ ընտանիքի հետ.

«Մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատեմ, իսկ դրանից հետո կլինեմ տանը»,- մեզ հետ զրույցում պատմեց Գայանեն:

jsdl

Երգչուհի Սոնա Ռուբենյանը դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 7-ը ընտանիքի հետ կլինի Մոսկվայում.

«Այս տարի Ամանորն այնտեղ կնշենք»,- պատմեց Սոնան ու նշեց, որ մասնակցելու է այն տոնական ծրագրերին, որոնք նկարահանվելու են մինչև դեկտեմբերի 28-ը, իսկ մնացածը ստիպված մերժում է:

dnlk

Պատրաստեց՝ Շողիկ Գալստյանը