Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը րոպեներ առաջ հաստատեց, որ էլեկտարէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով: Հանձնաժողովի ներկայացուցիչ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ հոսանքի սակագնի բարձրացման հիմնական պատճառը փոխարժեքի տատանումներն են:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, ՀԾԿՀ-ի շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ:
«Եթե ՀԾԿՀ-ն չի կարողանում զսպել նման անօրինությունները, ապա թող հրաժարական տա»,- հայտարարում են ակցիայի մասնակիցները:
Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները այս պահին ձվեր են շպրտում շենքի պատուհանների ուղղությամբ:
Տեղի է ունեցել բախում ոստիկանների եւ քաղաքացիների միջև. երկու կողմից էլ տուժածներ կան: