տուն Լուրեր Որոշակի անհավասար պայմաններ կան. Ռուստամյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Որոշակի անհավասար պայմաններ կան. Ռուստամյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

87
0

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներին արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Արդեն որոշակի անհավասար պայմաններ կան այն առումով, որ ընտրությունները տեղի են ունենում պաթոսի մթնոլորտում: Բայց միջամտություններ, ճնշումներ, կարծում եմ՝ չեն լինի: Ընտրություններն իսկապես տեղի կունենան արդար, առանց խախտումների»,- ասաց Ռուստամյանը:

Արդյոք նոր իշխանության հետ ՀՅԴ-ն կոալիցիա կկազմի՞: Ռուստամյանը հիշեցրեց օրեր առաջ հնչեցրած հայտարարությունը՝ ՀՅԴ-ն որոշում է կայացրել այլևս մաս չկազմել այն կառավարություններին, որտեղ իրենց ձայնը վճռորոշ չի լինելու: