տուն Լուրեր Որոշ կենսաթոշակառուների մուտքը պետական մշակութային հաստատություններ՝ անվճար

Որոշ կենսաթոշակառուների մուտքը պետական մշակութային հաստատություններ՝ անվճար

103
0

Հայաստանում կենսաթոշակառուներն ամեն ամիս հնարավորություն կունենան անվճար այցելելու պետական մշակութային հաստատություններ՝ թատրոն կամ համերգասրահ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը համատեղ ծրագիր ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ մեկնարկ են տալիս մի կարևոր նախագծի, որով հատուկ ուշադրության են արժանացնում թոշակառուներին: Նրա խոսքով՝ տարեկան 2000 կենսաթոշակառու հնարավորություն կունենա օգտվելու այս ծրագրից: Իսկ ծրագրին կենսաթոշակառուները կարող են մասնակցել նոյեմբերի 10-ից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ տոմսերը հավասարապես բաշխվելու են. «Մշակութային միջոցառման մասին կենսաթոշակառուն կիմանա երեք օր առաջ` զանգով: Մեր նախարարության առաջնահերթություններից մեկը ներառականության ապահովումն է: Մենք փորձում ենք ամեն ինչ անել մեր կենսաթոշակառուների կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար»: