Սեպտեմբերի առաջին կեսի ավարտին արդեն դադարեցվել են ոռոգման նպատակներով Սեւանա լճից կատարվող ջրբացթողումները:
Ինչպես տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, ոռոգման նպատակներով այս տարի Սեւանա լճից բաց է թողնվել 167 միլիոն 743 հազար խորանարդ մետր ջուր:
Սեպտեմբերի 19-ի դրությամբ` Սեանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 30 սանտիմետր բարձրության վրա, որը 5 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրվա նիշից: