Նոյեմբերին մեծ էկրան կբարձրանա «Որոգայթ» հեռուստասերիալի մոտիվներով նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը։
Ֆիլմում նկարահանվել են հայկական կինոյի և հեռուստատեսության ամենահայտնի դեմքերը` Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը, Ստեփան Ղամբարյանը, Արթուր Դարբինյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Մարջան Ավետիսյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Վարդան Հովսեփյանը, Արմեն Մարգարյանը, Գարիկ Չեպչյանը, Արփինե Գաբրիելյանը և ուրիշներ:
«Որոգայթ» քրեական դրամայի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում: