տուն Լուրեր Որո՞նք կլինեն ապրիլի 24-ին «Հիմնադիր խորհրդարանի» քայլերը. պարզաբանում է Ժ. Սեֆիլյանը

Որո՞նք կլինեն ապրիլի 24-ին «Հիմնադիր խորհրդարանի» քայլերը. պարզաբանում է Ժ. Սեֆիլյանը

70
0

g_image

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը խոսեց նաև ապրիլի 24-ին «Հիմնադիր խորհրդարանի» կողմից նախատեսվող քայլերի մասին:

Ի սկզբանե բանախոսն ընդգծեց, որ հասարակության մեջ թյուր կարծիք է ձևավորվել իրենց գործողությունների վերաբերյալ: «Ուզում եմ տեղեկացնել, որ մենք այդ օրը ոչ մի բռնություն չենք պատրաստվում գործադրել: Մենք պարզապես սկսելու ենք մի գործընթաց, որի արդյունքում մեզ կհաջողվի ազատվել այս ռեժիմից:  Այդ օրը մենք ժողովրդին հրավիրում ենք փողոց այնքան ժամանակ տուն չվերադանալու նպատակով, մինչև  ռեժիմը փոխվի »,-նշեց Սեֆիլյանըˋ հավելելով, որ իրենց նախաձեռնությունները կանցնեն խաղաղ:

Բանախոսը նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանը» ևս պատրաստվում է մասնակցել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ուստի Հիմնադիր խորհրդարանը կոչ է անում այդ օրը ոչ թե սգո, այլ վերածննդի օր որակավորել:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե արդյոք նման շարժումը տեղի՞ն էր սկսել Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, բանախոսը պատասխանեց հետևյալ կերպ.

«100-ամյակը նշել այսպիսի համակարգով ամոթ է»:

Վարդուհի Ստեփանյան