տուն Լուրեր Որն է եղել 33-ամյա ծննդկանի մահվան պատճառը. մանրամասներ

Որն է եղել 33-ամյա ծննդկանի մահվան պատճառը. մանրամասներ

150
0

hivandanoc

Ալավերդու բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի մահվան պատճառը արգանդի պատռվածքն է եղել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը. «Հղիության վարման ընթացքում ոչ մի խնդիր չի եղել, հաճախել է բոլոր հետազոտություններին, որոնք շատ նորմալ են եղել, մահվան պատճառը եղել է արգանքի պատռվածքը, տրոմբուլյար հարցականով: Քանի որ հղիությունը 41 շաբաթական է եղել, մանկաբարձ գինեկոլոգը հրավիրել է հիվանդանոց, և մինչ ծննդաբերելը եղել է բժիշկների հսկողության տակ»:

Տնօրենի պատմելով՝ ծննդկանը ծննդաբերել է սեփական ուժերով, որից հետո ուժեղ արյունահոսել է. «Ինքնուրույն ծննդաբերել է, ծննդաբերությունից ուժեղ արյունահոսել է: Ձեռքի զննությամբ ախտորոշվել է արգանդի պատռվածք, հետո տեղի է ունեցել վիրահատություն՝ արգանդի ամպուտացիա, բայց նրան ոչինչ չփրկեց»:

Ինչպես նշեց Մոսինյանը, փոքրիկն այս պահին գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ մասնագետների հսկողության տակ. «Բնականաբար, նման դեպքերում երեխաները ծնվում են ասֆիքսիայով, բայց բժշկական կենտրոնի տվյալների համաձայն՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում»:

Նշենք, որ արական սեռի փոքրիկը ծնվել է 3700 գրամ քաշով: