տուն Հասարակություն Բժիշկ Որքանո՞վ են բարձրացել դեղերի գները. Araratnews.am-ի հարցումը

Որքանո՞վ են բարձրացել դեղերի գները. Araratnews.am-ի հարցումը

125
0

medicene-600x399

Այս տարվա նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման մասին» օրենքը արդեն հասցրել է բացասական ազդեցություն ունենալ դեղերի գների վրա:

Araratnews.am-ի հարցումները կատարված Երևանի տարբեր դեղատներում, պարզել են, որ դեղերի գները բարձրացել են 20, 30, անգամ 60 դրամով:

«Դրոշմապիտակավորումից հետո գները սկսեցին բարձրանալ: Դեղ կա 20 դրամ ավել ենք վաճառում, դեղ կա 40 դրամ»,-Araratnews.am-ին ասաց Երևանի դեղատներից մեկի աշխատակիցը, ում անուն ազգանունը չենք հրապարակում:

Բացի գների աճից, նկատվում է մեկ այլ միտում: Այն դեղերը, որոնց դրոշմապիտակը դրվում է դեղերի տուփի վրա, կարող են վաճառվել հատով:

Բայց այն դեղերը, որոնց դրոշմապիտակը դրվում է հենց դեղերի փաթեթի վրա, չեն կարող վաճառվել հատով: Ուստի սա իր ազդեցությունը կունենա  սոցիալապես ծանր պայմաններում ապրող մեր քաղաքացիների վրա: