տուն Լուրեր Որքան մեծ լինի մեր բողոքը, այնքան տեսանելի կլինի արձագանքը. տնտեսագետը՝ հոսանքի թանկացման...

Որքան մեծ լինի մեր բողոքը, այնքան տեսանելի կլինի արձագանքը. տնտեսագետը՝ հոսանքի թանկացման մասին

124
0

bulb with business background

«Դեմ ենք ԷլեկտրաԷներգիայի թանկացմանը» բողոքի ակցիա է լինելու այսօր ժամը 19:00-ին: ՀԷՑ-ը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքը 40-53%-ով բաձրացնելու համար: Սակայն, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մի քանի ամիս առաջ հաշվարկել էր, որ ոչ միայն հոսանքի սակագինը չի բարձրանալու, այլև պետք է իջեցնեն մի քանի դրամով:

Araratnews-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ասաց, որ ոչ մի հինավորում չկա սակագինը բարձրացնելու համար: «Էլեկտրաէներեգիայի թանակացումները հիմնավորվում են միայն ՀԷԿ-երի աշխատակիցների աշխատավարձերի բարձարցմամբ և պետական մարմինների անհոգ աշխատելաոճով: Ուրիշ էական պատճառ չեն կարողանում բերել ՀԷՑ-ի ներկայացուցիչները: Իսկ իրենց պարտքերի մարման և սնանկ չճանաչելու միակ ելքը տեսնում են սակագինը բարձրացնելու մեջ, որը պետք է թույլ չտա ժողովուրդը»:

Այսօր կազմակերպած բողոքի ակցիային անդրադառնալով՝ Վահագն Խաչատրյանը հայտնեց, որ կարևորը կառավարության որոշումը փոխելը չէ, այլ արձագանքը: «Որքան մեծ լինի մեր հասարակության բողոքը, այնքան տեսանելի կլինի պետական մարմինների կողմից արձագանքը: Որքան շատ մարդ մասնակցի ակցիաներին, այնքան տեսանելի կլինեն իշխանությունների արձագանքը»:  Ըստ տնտեսագետի, եթե կառավարությունը որոշումը փոխի, ապա թանկացումը լինելու է ոչ թե 17 դրամով, ինչպես ներկայացրել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, այլ կառավարության կողմից վերանայած 6-7 դրամով: Իսկ դա անթույլատրելի է:

Վահագն Խաչատրյանը շեշտեց, որ անպատճառ մասնակցելու է «Դեմ ենք ԷլեկտրաԷներգիայի թանկացմանը» ակցիային: