տուն Քաղաքական Միջազգային Որքան քիչ է մայրը վերահսկում երեխային, այնքան ապագայում երեխայի վերաբերմունքը մոր նկատմամբ...

Որքան քիչ է մայրը վերահսկում երեխային, այնքան ապագայում երեխայի վերաբերմունքը մոր նկատմամբ դրական է լինում․ հետազոտություն

139
0

mother-and-child

Միսուրիի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազտությամբ պարզվել է,  թե որ գործոններն են ավելի մեծ ազդեցություն ունենում երեխաների և նրանց մայրերի հարաբերությունների վրա։

Գիտափորձին մասնակցել է 2000 մայր և նրանց երեխաները։ Մասնագետները գնահատել են, թե որքան են մայրերը վերահսկում իրենց երեխաների գործունեությունը։ Սկզբում նրանք գնահատել են, թե ինչ կերպ են փոխհարաբերվում մայրն ու երեխան 2 տարեկանում՝ նրանց առաջարկելով մասնակցել խաղերի։ Այնուհետև, նրանք գնահատել են մոր և երեխայի հարաբերությունները, երբ երեխան սովորում էր արդեն 5-րդ դասարանում։

Պարզվել է, որ խաղի ժամանակ մոր վերահսկողության աստիճանից է կախված եղել, թե ինչ վերաբերմունք ունի երեխան նրա նկատմամբ։ Երեխայի վերաբերմունքը մոր նկատմամբ ավելի դրական է եղել պատանեկության տարիքում, եթե մայրը խրախուսել է ինքնուրույնությունը։ Արդյունքը կախված չի եղել երեխայի սեռից, կամ փորձի մասնակիցների էթնիկական պատկանելությունից։

Գիտնականները նշում են, որ ծնողներն ընդհանրապես չպետք է հրաժարվեն որոշակի սահմաններ դնելուց։ Երեխայի վրա դրական ազդեցություն է ունենում, երբ մայրը նրան սովորեցնում է, օրինակ, ճանապարհային կանոնները։ Իսկ ահա հոգեբանական վերահսկողությունը, երբ մայրը փորձում է երեխայի մոտ առաջացնել մեղավորության զգացում կամ ստիպում է նրան մտածել, զգալ կամ խաղալ որոշակի կերպ՝ ոչ մի լավ բանի չի հանգեցնում։

Նրանք փաստում են, որ ինքնուրույնությունը կարևոր է երեխայի համար, քանի որ նա է որոշում ընդունողը։ Նրանք խորհուրդ են տալիս ծնողներին թույլ տալ երեխաներին կարծիք հայտնել, քննարկել նրա արարքները, բանավիճել։