ԱՄՆ Ալբերտ Էյնշտեյնի անվան քոլեջի մի խումբ գիտնականներ սահմանել են, թե ինչքան կարող է լինել մարդու կյանքի տեւողությունը. հաղորդում է Nature ամսագիրը։
Ամերիկյան հետազոտողները երկարակյացներին բաժանել են երկու խմբի՝ 1968-1994թթ մահացածներ եւ 1995-2006թթ մահացածներ։
Առաջինում նկատվում է կյանքի տեւողության առավելագույն աճ՝ 0,15 տարի/տարի, իսկ երկրորդ խմբում այն նվազել է՝ 0,28 տարի/տարի։ Դրան զուգահեռ գիտնականները կազմել են մաթեմատիկական մոդել, ինչի օգնությամբ պարզել են, որ հավանականությունը, թե մարդու կյանքի տեւողությունը 125 տարի է՝ 1:10 000 է։