տուն Լուրեր Որքան այս մասին շատ խոսենք, այնքան շատ ջուր կլցնենք դա անողի ջրաղացին....

Որքան այս մասին շատ խոսենք, այնքան շատ ջուր կլցնենք դա անողի ջրաղացին. ազատամարտիկ

121
0

12042138_978688405537205_1682087221_n-600x400

Ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանի անվան շուրջ քննարկումները չեն դադարում: Եթե ի սկբանե հասարակությունը հակված էր այն կարծիքին, որ Հարությունյանի ծեծը քաղաքական հետապնդում է, ապա այսօր արդեն շրջանառվում են վարկածներ, որ ծեծն անձնական խնդիրների հետևանք է:

Պարզելու համար, թե ինչ են այս մասով մտածում այլ ազատամարտիկները՝ Araratnews.am-ը զրուցեց ազատամարտիկ Ժորա Ֆարյանի հետ:

«Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ այս կառավարության անձնակազմում, մեղմ ասած, լավ մարդ չկա, բայց, եթե ես լինեի նրանցից մեկը՝ մի հարց կտայի ինձ՝ ի՞նչ քաղաքական կշիռ ունի Սմբատ Հակոբյանը, որպեսզի ես նրան ծեծեմ, հատկապես այն դեպքում, երբ գիտեմ, որ ամբողջ լրատվական աշխարհն այս ամենից աղմուկ է բարձրացնելու: Ի՞նչ եմ ես սրանից շահում»,- մեզ հետ զրույցում նշեց Ֆարյանը:

Ինչ վերաբերում է Հակոբյանի ազատարտիկ լինելուն, ապա մեր զրուցակիցն ընդգծեց. «Ազատամարտին մոտավորապես 30 հազար և ավելի մարդ է մասնակցել՝ ով մի քանի օր, ով մի քանի տարի: Եթե մեկն ինձ հետ կռվի՝ ստացվո՞ւմ է, որ նրանք կռիվ են արել ոչ թե Ֆարյան Ժոռայի հետ, այլ՝ ազատամրտիկի»:

Ֆարյանի որակմամբ այս ծեծը նպատակ չունի, ուստի ավելի լավ է դրա մասին ընդհանրապես չխոսել.

«Հակոբյանը մի ժամանակ «Ղարաբաղ կոմիտե»-ի ակտիվ ներակացուցիչներից էր, ով կոորդինացնում էր ուժային կառույցները: Նրան մի քանի ամիս նստեցրին: Դուրս գալուց հետո նա անհետացավ քաղաքական տեսադաշտից՝  չկար ու չկար, մեկ էլ հանկարծ լուր է տարածվում, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծել են: Որքան շատ այս մասին խոսենք և շարունակենք քաղաքական պատճառ այս ամենի մեջ ման գալ, այնքան շատ ջուր կլցնենք դա անողների ջրաղացին»,- եզրափակեց Ֆարյանը: